Սիրային երգ մահվան մասին։ Յասուլ Յունան

hqdefaultԱռցանց քննարկմանը միացի՛ր այս հղումով։ 

Գործող անձինք
Պառավ Ֆարհադ
Փուչիկ վաճառող

Բեմը զբաոսայգի է։ Մի պառավ ծաղկազարդ չադրայով և սպիտակ գլխաշորով, տխուր-տրտում և սպասման մեջ նստել է նստարանին։

ՊԱՌԱՎ- (Բեմով անցնող աներևույթ տղամարդուց հարցնում է)։ Ներեցե՛ք, պարոն, ժամը քանի՞սն է։ (Աներևույթ մարդը կանգնում և պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ասացիք յո՞թը։ Անչափ շնորհակալ եմ։ Թող Աստված քեզ զարդարի ծերությամբ։ (Անտեսանելի մարդը դուրս է գալիս բեմից)։ Ի՞նչ ասացի՝ զարդարի ծերությա՞մբ։ Ծերանա, որ ի՞նչ լինի։ Մենակությունից կփտի։ Թող Աստված քեզ ջահել տանի, որ պատվով այս աշխարհից հեռանաս։ (Զգում է, որ անտեսանելի մարդը վերադարձել և նայում է իրեն)։
Читать далее

Ընդմիջված չվերթ։ Անդրե Մորուա։ Վերլուծություններ

14079492_1767106040242121_2693828226448965203_nՔննարկման տեսանյութը

Արմինե Աբրահամյան

Մտորումներ ընթերցումից հետո

Մենք բոլորս այնքա՜ն տարբեր ենք: Տարբեր ենք՝ անկախ սեռից ու տարիքից: Բայց բոլորս նման ենք իրար, շա՜տ նման: Մեր հայացքները, թեկուզ տարբեր, միշտ ուղղված են դեպի անհասնելին, դեպի կատարյալը, «դեպ անհայտը սուրբ»… Որքա՜ն բարձր են մեր ձգտումերը, որքա՜ն կատարյալ են մեր երազանքները և որքա՜ն աղճատված ու անկատար է մեր կյանքը…

Պատրանքնե՞րն են իշխում մեզ, երազնե՞րն են առաջնորդում… Ինչո՞ւ, ինչպե՞ս դրանք իրականություն չեն դառնում: Ի՞նչն է մեզ խանգարում, որ արարենք մեր երազանքը, կյանքի կոչենք այն ու վայելենք: Գուցե իրապես սիրելու կարողությո՞ւնը… Չէ՞ որ բոլորս էլ մեծ ու անանց սիրո մասին ենք երազում… սիրելո՞ւ, թե՞ սիրված լինելու մասին… մտածելու բան է: Читать далее

Ընդմիջված չվերթ։ Անդրե Մորուա

citat-andrc3a9-maurois

Քննարկմանը կարող եք միանալ  այս հղումով։

– Ուզում եք լսել կյանքիս ամենաարտառոց պատմությու՞նը, -ասաց նա,- դժվարանում եմ ասել: Կյանքումս նմանատիպ պատմություններ շատ են եղել:

– Շատերը դեռևս չեն ավարտվել:
– Ի՞նչ եք ասում, արդեն ծերանում եմ, իմաստնանում: Այլ կերպ ասած հանգստանալու կարիք ունեմ: Այժմ երջանիկ եմ ինձ զգում, երբ երեկոյան մնում եմ մենակ` վերընթերցելով հին նամակներ կամ ձայնասկավառակներ լսելով:
– Անհնար է, որ Ձեզ այլևս չսիրահետեն: Դուք պահպանել եք երբեմնի նրբագեղությունը, և չեմ կարող ասել, թե ինչպիսի փորձը կամ միգուցե անցած հույզերի տառապանքներն անմեկնելի խորհուրդ են հաղորդում Ձեր դիմագծերին: Պարզապես անդիմադրելի է: Читать далее

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

1200px-Jorge_BucayԵրկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը: Читать далее

Լեռ Կամսար։Գրական կյանքը երկրորդ աշխարհամարտից հետո

Լեռ-ԿամսարԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՐ

1945թ. (ամիսը չի նշված)
(Սկիզբը չի կարդացվում)
…………………………………………………………………………………………………………………
Մայիս՞՞՞
Երկուշաբթի 27․– Յոթը տարի է աքսորէ վերադարձեր եմ ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել». կըսէ:
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ես հույսս <կտրեր> եմ բոլորովին:․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա։
Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է , քան գրող:
Читать далее

Եղիշե Չարենցի նամակը Լեյլիին

 

leyli1

Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն-այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում:
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր- Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ-ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort»-մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»: Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի-կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը,-մրգեր լինեն-շատ, հասուն, գույնզգույն-և լինի Լեյլին-Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման):
Читать далее