Անցողական և անանցողական բայեր: Ալֆրեդո Պանձինի

Տեոդո´րո Ռավելլի, ո´չ, Ռավե´լլի Տեոդորո, ոտքի´: Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ եք ուզում անել դուք կյանքում: Չգիտեք, թե ովքեր էին Ատրիդները*, դուք շփոթում եք ուղղականը հայցականի հետ: Դուք այդպես էլ չհասկացաք, որ անցողական բայն անցնում է, մինչդեռ անանցողականը, հակառակը` չի անցնում: Է՜խ, Ռավելլի: Մյուս առարկաներից նույնքան տգետ եք, որքան իմից: Ֆրանսերենի դասախոսուհին իր մազերը կպռճոկեր (եթե դրանք ունենար), աշխարհագրության դասախոսը` լսելով ձեր անունը, ձեռքերը վեր բարձրացրած դուրս կթռչի, հումորային հերոսի նման: Բայց ինչպե՞ս կարելի է ապրել, ինչպե՞ս կարելի է հասնել ձեր տարիքին, հաղթանդամ, խոշոր, ինչպես կակաչը և ընդունակ չլինել տարբերակելու անցողականն ու անանցողականը: Եվ երբեք ոչինչ չանել: Դե հա՜, ես գիտեմ, դուք, Ռավելլի, երբեք ոչինչ չեք արել, բացի ծույլ-ծույլ պառկելուց, սա է հենց ամենածանր բանը:

Читать далее

Ծառերը։ Հերման Հեսսե

Hermann_Hesse_2

Առցանց քննարկման հղումը։

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ  կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Читать далее