Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

250px-Montesquieu_1

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։ Читать далее

Մարգարեն: Ջեբրան Խալիլ Ջեբրան

Մասնակցության հղումը տԵս այստեղ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.

_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:
Եվ իմ սիրտն արյունում էր, քանզի դուք
կարող եք ազատ դառնալ միայն այն ժամանակ,
երբ նույնիսկ ազատություն փնտրելու բուն ցանկությունն իսկ
բեռ կդառնա ձեզ համար և դուք կդադարեք ազատության մասին
խոսել որպես փնտրվող ու ձեռք բերվող բանի:
Դուք այն ժամանակ չեք դառնա իսկապես ազատ,
երբ ձեր օրերն ու ձեր գիշերները ազատ կլինեն կարիքից ու վշտից:
Այլ այն ժամանակ՝ երբ ձեր կյանքը գոտևորված կլինի
դրանցով, բայց դուք դրանցից վեր կբարձրանաք
մերկացած, առանց շղթաների:
Եվ ինչպե՞ս դուք վեր կբարձրանաք օրերից ու գիշերներից՝
եթե ձեր ըմբռնման արշալույսին չպոկեք այն կապանքները,
որոնցով դուք շղթայել եք ձեր միջօրեն:

Читать далее