Մարգարեն: Ջեբրան Խալիլ Ջեբրան

Մասնակցության հղումը տԵս այստեղ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.

_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:
Եվ իմ սիրտն արյունում էր, քանզի դուք
կարող եք ազատ դառնալ միայն այն ժամանակ,
երբ նույնիսկ ազատություն փնտրելու բուն ցանկությունն իսկ
բեռ կդառնա ձեզ համար և դուք կդադարեք ազատության մասին
խոսել որպես փնտրվող ու ձեռք բերվող բանի:
Դուք այն ժամանակ չեք դառնա իսկապես ազատ,
երբ ձեր օրերն ու ձեր գիշերները ազատ կլինեն կարիքից ու վշտից:
Այլ այն ժամանակ՝ երբ ձեր կյանքը գոտևորված կլինի
դրանցով, բայց դուք դրանցից վեր կբարձրանաք
մերկացած, առանց շղթաների:
Եվ ինչպե՞ս դուք վեր կբարձրանաք օրերից ու գիշերներից՝
եթե ձեր ըմբռնման արշալույսին չպոկեք այն կապանքները,
որոնցով դուք շղթայել եք ձեր միջօրեն:

Читать далее