Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան

Հանդիպման հղումը:
Այինանց Սիլվիայի ամուսինը մահացավ: Չես ասի, թե նրա մահը մարդկանց համար անակնկալ էր. ախր Սիմոնը ութսունից հաստատ ավելի էր, ավելի ճիշտ՝ իննսունից մի տարի պակաս: Սակայն վշտացան անխտիր բոլորը. Սիլվիայի մարդը ընկերության համար հոգի էր տալիս ու բոլորի սիրելին էր:
Նա թափով ու բուռն կյանքով էր ապրում, ոչ մի բանից զուրկ չէր մնում, ուտում էր՝ ոնց որ վերջին անգամը լիներ, խմում էր՝ ասես վաղվանից «չոր օրենք» էին հաստատելու և խմիչքի համար մահապատժի էին ենթարկելու: Այդ պատճառով Սիմոնը նախաճաշում էր գինով (որպեսզի առույգ լինի), ճաշում թթի օղիով (կանխելու համար այրոցը), ընթրում էր հոնի օղիով (որպեսզի ամուր քնի): Читать далее