Լռություն։ Հարուկի Մուրակամի

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:

Читать далее

Անձրևից ապաստան։ Հարուկի Մուրակամի

Վերջերս մի վեպ եմ կարդացել, որտեղ գրված էր, թե իբր կարգին տղամարդ լինելու պայմաններից մեկը սեքսի համար փող չվճարելն է: Այսպիսի բաներ կարդալիս միշտ մտածում եմ, – «Եղավ, եղավ»:
«Եղավ, եղավ»,- ասելը դեռ չի նշանակում, որ ես այդ տեսությունը ճիշտ եմ համարում: Ընդամենը ընդունում եմ, որ, հա, այսպես էլ կարելի է մտածել: Համենայն դեպս քիչ թե շատ պատկերացնում եմ, որ կան տղամարդիկ, որոնք այդ համոզմունքով են ապրում:
Եթե անձամբ իմ մասին ասեմ, ես կնոջ հետ փողով չեմ քնում։ Մինչև այժմ չեմ արել և հետագայում էլ դժվար թե անեմ: Բայց դա ոչ թե համոզմունքների խնդիր է, այլ նախասիրությունների: Այդ պատճառով չեմ կարող վստահ ասել, թե կանանց հետ փողով քնող մարդիկ կարգին տղամարդ չեն: Հանգամանքների բերումով այդպես էլ է պատահում:
Հետո այսպիսի բան էլ կարելի է ասել: Մենք բոլորս քիչ թե շատ փողով կին ենք գնում:

Читать далее

Փողոցը։ Ռոբերտ Մուզիլ

Առցանց քննարկամն հղումը։

Ոճավորումների դարը շարքից

Դուք գիտե՞ք, թե ինչպիսի տեսք ունի փողոցը: Այո՞: Բայց ո՞վ ասաց, թե փողոցն հենց այն է, ինչը դուք որպես այդպիսին եք ընկալում: Դուք չեք կարող նույնիսկ երևակայել, որ այն մեկ այլ բան կարող է լինել: Դա գալիս է «երկու անգամ երկուսը հավասար է չորսի» տրամաբանությունից: Այդպես է, սակայն 2×2-ը իսկապես էլ 4 է անում: Դե իհարկե, ասում ենք մենք, և մնացածն այլևս կարևոր չէ:

Читать далее