Երեք օրվա քամին։Էռնեստ Հեմինգուեյ

Երբ Նիքը թեքվեց այգու միջով բարձրացող ճանապարհի կողմը, անձրևը դադարեց։ Միրգն արդեն հավաքել էին, և աշնան քամին փչում էր լերկ ծառերի միջով։ Նիքը կանգնեց և վերցրեց ճանապարհի կողքն ընկած, շագանակագույն խոտի վրա անձրևից փայլող Վագների խնձորը։ Նա խնձորը դրեց իր Մեքինո վերարկուի գրպանը։
Ճանապարհը այգուց տանում էր բլրի գագաթ։ Այնտեղ էին խրճիթը, բաց պատշգամբը, ծխնելույզից էլ ծուխ էր դուրս գալիս։ Հետնամասում գարաժն էր, հավաբունը, ջահել ծառերից կտրած գերանների կույտը, որ ծառայում էր որպես հետին անտառից բաժանող ցանկապատ։ Նա տեսավ, թե ինչպես են հեռվում քամուց ծածանվում հսկա ծառերը։ Աշնան առաջին փոթորիկն էր։

Читать далее