Նամականի

Առցանց քննարկման հղումը։

Նամակներ մահվանից առաջ։ Ջոնի Ուելշ

Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Читать далее

Կարճ պատմվածքներ: Ֆրանց Կաֆկա

Քննարկման հղումը:

Տունդարձի ճամփան

Ամպրոպից հետո ակնհայտ է օդի համոզիչ ուժը: Իմ արժանիքները հայտնվում են իմ առաջ ու ճնշում
ինձ, թեպետ ես չեմ էլ դիմադրում:
Քայլում եմ, ու իմ տեմպը փողոցի այս հատվածի տեմպն է, այս նրբանցքի, այս թաղամասի: Ես
իրավացիորեն պատասխանատու եմ դռների ու սեղանների ամեն մի թակոցի համար, բոլոր բաժակաճառերի
համար, սիրահար զույգերի համար՝ պառկած իրենց անկողիններում, նորակառույց շենքերի փայտամածի վրա, մութ նրբանցքներում՝ տների պատերին սեղմված, թախտերին հասարակաց տների:
Ես գնահատում եմ իմ անցյալը ապագայիս համեմատ, երկուսն էլ սակայն գերազանց եմ համարում, չեմ կարող նախապատվությունը տալ նրանցից մեկին, ու միայն նախախնամության անարդարացիությունը, որ ինձ այդպես հովանավորում է, պետք է կշտամբեմ: Հենց մտնում եմ իմ սենյակ, դառնում եմ փոքր-ինչ մտախոհ, թեև աստիճանները բարձրանալիս մտածելու որևէ բան առանձնապես չկար: Ինձ այնքան էլ չի փարատում այն, որ պատուհանն ամբողջությամբ բաց է, և ինչ-որ մի այգուց դեռևս երաժշտության ձայն է
լսվում:

Читать далее

Նոբելյան բանախոսություն։ Պետեր Հանդքե

Միացի՛ր քննարկմանն այս հղումով։
«Խաղա խաղը: Մի եղիր գլխավոր հերոս: Փնտրիր մարտահրավերներ: Բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի: Խուսափի՛ր հետին մտքերից: Ոչինչ մի թաքցրու: Եղիր մեղմ և ուժեղ: Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը: Մի պրպտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա՝ նշաններին հետամուտ: Եղիր բաց աշխարհի առաջ: Բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլքում: Վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես: Թույլ տուր քեզ ձախողելու: Բայց ամենից առաջ քեզ ժամանակ տուր՝ անցնելու զարտուղիներով: Մի անտեսիր ծառն ու ջուրը: Կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես և թույլ տուր արևին ջերմացնելու քեզ: Մոռացիր ազգականներիդ, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողի ծոցն ուղարկիր բախտի դրաման՝ ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները: Առաջնորդվիր քո իրական գույներով, մինչև կապացուցես քո ճշմարիտ լինելը, և տերևների խշշոցը կդառնա հաճելի: Անցի՛ր գյուղերով»:

Читать далее

Ճայից հետո։ Խոսե Լորենսո Ֆուենտես

Արդեն քանի տարի է գերվածի կյանք եմ վարում. բայց բարեբախտաբար, քանի որ իմ գերությամբ ուրախություն եմ պատճառում մի տղամարդու ու մի կնոջ, ինձ այնքան էլ դժբախտ չեմ զգում: Հյուրասենյակում եղած պահերին, շարունակ նրանց եմ տնտղում: Ափսոս, որ այլևս նախկինի պես զրուցասեր չեն, որովհետև լսելով նրանց՝ ես շատ բաների մասին էի տեղեկանում, օրինակ՝ իրենց առաջին երջանիկ օրերի դրվագների մասին, որոնք այնքա՜ն կապված են նաև ինձ հետ: Երբեմն նստում են բազմոցին, հեռուստացույցի դիմաց, իրար ձեռք բռնում ու վերանում` դիտելով մի հաղորդում, որի մեջ բազմոցին նստած մի ուրիշ զույգ սիրով է զբաղված: Ես իմ զույգի գլխավերևից նայում եմ` փորձելով պարզել, թե արդյոք մյուս զույգն էլ ունի ինձ նման մեկին, բայց ջանքերս միշտ ապարդյուն են անցնում: Հեռուստացույցի առջև նստելուց բացի, Էստելան ու Ռայմունդոն նրանց տնտղելու այլ պատեհություն ինձ չեն ընձեռում. սովորաբար գալիս են հյուրասենյակ, հաճախ դժգոհ տեսքով, և անմիջապես գնում ննջասենյակ: Ներսից նրանց ձայների լոկ շշուկներն են ինձ հասնում, ուստի երբեք չեմ կարողանում գլխի ընկնել, թե կոնկրետ ինչի մասին են խոսում կից սենյակում:
Քանի որ իմ զույգի երջանկությունը ճաքեր է տվել, ես այլևս իմաստ չեմ գտնում գերությանս մեջ: Դրա համար հաճախ եմ ինքս ինձ հիշեցնում այս տանն անցկացրած առաջին օրերս, երբ նրանք փողոցից վերադառնում էին ժպտերես, կանգ առնում իմ առջև ու սկսում զրուցել:
— Հիշո՞ւմ ես, սիրելի՛ս, սա միասին անցկացրած մեր առաջին օրն էր:
— Իհարկե հիշում եմ: Ի դեպ, երկրագնդի վրա սրանից սիրուն տեղ չկա: Ի՜նչ արմավենիներ, ի՜նչ ավազ, ի՜նչ մուգ կապույտ:
Կամ էլ մտաբերում եմ նախքան գերվելս՝ շատ ավելի լավ ժամանակները:

Читать далее

Աղասի Այվազյան

Օրհաս

Հայր մեր որ յերկինս ես…

Հեռապատկերը չէր երևում… Հինգ շարք տարիներ էին… Սկսեցիր քայլել… Շարքերը դարձան տասը… Վազեցիր… Ավելի արագ… Էլ ավելի թեթևակի… Ոտքերիդ տակ հողը և՜ պինդ էր, և՜ հող չկար… Հեռապատկերը այդպես էլ չէր երևում… Եվ տեսնելու, նկատելու միտում էլ չունեիր, պարզապես չէիր մտածում դրա մասին, այսինքն՝ ընդհանրապես միտք գոյություն չուներ… Ընթացքդ դարձավ արագապտույտ… Հայտնվեց երկու տարիների համակցությունը՝ ձեռք-ձեռքի բռնած, չգիտես ինչու մեղավոր ու շփոթված: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Ինչի՞ց եք շփոթվել… Անձրևի՞ց… Ցրտի՞ց… Անձրևաջրի կաթիլների հավերժության մելամաղձը երգող կաթկթոցի՞ց… Ասֆալտի վրայի նրա թողած հպանցիկ որմնանկարի՞ց… Օրվա երկարությունի՞ց, նրա մգլոտ միապաղաղ սահմանափակությունի՞ց… Չգիտե՜ս: Իհարկե՝ չգիտես:

Читать далее