Տասնամյակների ճամփորդությունը։ Ղազալե Ալիզադե

Առցանց քննարկման հղումը։

Անձրևում է: Տիկին Զրոն կանգնած պատուհանի առջև՝ հայացքն ուղղում է ժամացույցին. դեռ ժամանակ կա: Միայնակ է ապրում: Թեյը խմում է առանց շաքարի: Գիշերները ուշ է քնում: Սենյակում քայլում է այնքան, մինչև մաղվող անձրևը կտրվում է: Տնից դուրս է գալիս: Իջնում է փողոց: Անցնում է մոխրագույն տների մոտով: Օդափոխիչները երբեմն նրան զգացնել են տալիս խոհանոցային հոտեր, կինը երեսը թեքում է դեպի քամին. երեկոյան զովից հաճույք է զգում: Փողոցի ծայրում թեքվում է աջ: Շենքերի ճակատները լուսավորված են աղոտ կապույտով: Բազրիքների ետևում խոտի ցողունները ալիքվում են՝ ներդաշնակ զեփյուռի շոյանքի հետ: Կինը քայլերը դանդաղեցնում է: Կանգ է առնում մի սպիտակ դռան առաջ: Ծեփագործ կամարները աղոթատուն են հիշեցնում, սակայն շենքի ճակատին գրված է՝ «Ժամանակի հիվանդանոց»:
Ներս մտնելով՝ անցնում է բակի միջով: Մուտք է գործում շենքից ներս: Սեղմում է ձախ կողմի առաջին դռան բռնակը: Մտնում է սենյակ: Նստում է աթոռի վրա: Անուշադիր նայում է շուրջը: Սպասելիս՝ նախկին ամուսնու մասին է մտածում ու՝ հակաբեղմնավորման դեղահատերի: Դիմացի դուռը բացվում է: Դռան մոտ հայտնվում է մի սպիտակազգեստ մարդ և ասում է` հաջորդը:

Читать далее