
Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:
Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․
Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․
«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք:
Читать далее