Մաքրություն։ Մարզիե Սոթուդե

Ես լիովին ինձ վերահսկում եմ. ես չեմ գժվել: Ես չեմ գժվի: Ընդամենը պատկերների գրոհ է գլխիս մեջ, և շրջապատիս իրերի արտացոլումը հիշողությանս բեկբեկուն շավիղներում: Ընդամենն այդ պատկերների գրոհը դառնում է պատճառ, որ չկարողանամ ժամանակին խոսել կամ գործերս անել ըստ կարգի ու առաջնահերթության: Ահա՛, օրինակ, հավաքում ու կարգի եմ բերում շուրջս, մեկ էլ աչքս ընկնում է բյուրեղյա սափորին, ու շշմում եմ: Չգիտեմ` կես օ՞ր է տևում, թե՞ մի քանի իրիկուններ են հաջորդում իրար, մինչև թոթափում եմ շշմածությունը: Բայց թոթափում եմ: Ես գիտեմ: Ես չեմ գժվի: Գրոհի մեջ այդ պատկերների, որոնք ճանկռում են սիրտս կամ հանկարծահաս ուրախությամբ լցնում այն, կամ զայրագին թպրտացնում էությունս, ինչի՞ց է, որ աչքերիս առաջ ծառացած պատկերը չի չքանում:

Читать далее