Եկատերինա Սադուր․ «Չարչարանաց․․․»․ հատված պատմվածքից

Մի քանի տարի առաջ Օպտինի անապատում մենք ապրում էինք ծերուկ Լևի խրճիթի սենյակներից մեկում, ուր վառարան կար ու պատուհանագոգին՝ լուսամփոփ։ Մարտ ամիսն էր՝ սառած ու սևացած ձյունով։ Ամսվա վերջին օրերն էին, և նոր-նոր սկսվել էր Չարչարանաց շաբաթը։ Առավոտյան և երեկոյան գնում էինք ժամերգության։ Երեկոյան ժամերգությանը երկար աղոթում էինք վանքի դատարկ կիսախավարում, և մինչ մեզնից մեկը մեղքերի թողություն էր խնդրում՝ կիսաձայն մրմնջոցով, մյուսն այնքան էր հետ գնում, որ բառերը լրիվ անվերծանելի էին դառնում։
Քնից առաջ հատկապես նկատելի էր լինում, թե ինչպես է տաքուկ անկյունում՝ սրբապատկերների առաջ, մեղմ, քնքուշ լույսով շողում վարդագույն, լռիկ կանթեղը։

Читать далее