Ափսոս էր երեխան։ Վանո Սիրադեղյան

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։

Читать далее

Ներսուդուրս։ Գուրգեն Խանջյան

Հատված  անտիպ վեպից

Ձեռնափով զվարթ չլմփացրի գլուխս. նոր եմ սափրել, ողորկ է, ինչպես ձու, կինս տարակուսած նայում է, բայց հարցեր չի տալիս, նրա հայացքի մեջ ինչ-որ բան արմատապես փոխվել է, ծաղր կամ հանդիմանանք չկա, զարմանք է, հետաքրքրություն նույնիսկ. նոր բան է, բայց ես նրա նորույթը քննելու ժամանակ և մտադրություն չունեմ` անվերջ փոքր բաներն ինձ հետաքրքիր չեն: Մուգ ակնոցը, որ օրերս եմ գնել, դրեցի արծվաքթիս, կարճ խուզած մորուքս սանրեցի, արծաթյա գանգը հագցրի ճկույթիս` նայեցի հայելուն` տեսքս ռոք համերգի գնացողի է, և դա անհամապատասխան չէ` հեղափոխությունն ընդհանրություն ունի՛ ռոքի հետ:
Աղմուկ է տանը, այս շենքում մշտական աղմուկ է, թխկոց-դմփոց, ճիչ-գոռոց… Երեխաներն են, թեև ծնողներն էլ մի բարի պտուղ չեն, ինչպես ասված է` պտուղը ծառից հեռու չի ընկնում. բռնես` ծեփես պատերով ծառ ու պտուղ…

Читать далее

Մոգական ռեալիզմ։ Լիլ Արամի

Արթնանում եմ։ Բոլորս տանն ենք։ Բացի պապիկից։ Հայրս ասաց՝ բարձրացել է տանիք։ Ինչու՞։ Պատրաստվում է մեռնել։ Էլի՞։ Հաղորդեց՝ մեռնում է՝ բարձրացավ։ Սա արդեն երրորդ անգամ է տեղի ունենում։ Նախորդին պնդեց՝ առաջին մեռնելուն անպատրաստ էինք, խառնվել էինք իրար, ընկել հյուրերին գոհացնելու հետևից ու անտեսել իրեն։ Նույնիսկ դժգոհել էր՝ երեք օր շարունակ խոհանոցից դուրս չէի եկել մոտը նստելու։

Читать далее

Հեքիաթ զամբյուղի մասին.Հերման Հեսսե

«Այս թերթիկն առանձնապես հաջողված է, քանի որ առանց սովորելու եմ ուրվագծել: Եվ ինչպիսի հետաքրքիր կնճիռ է իմ քթի կողքին: Երեւում է, որ ես Մտածողից ինչ-որ բան եմ կրում իմ մեջ կամ ինչ-որ ձեւով նմանվում եմ նրան: Ես ուզում եմ միայն, որ բերանիս անկյունը փոքր-ինչ ձգվի, քանի որ ես այդպիսով թախծոտ տպավորություն եմ թողնում»,- ինքն իրեն մտորում էր նա:

Читать далее