Ձեռքդ ետ տար ցավի վրայից։ Վանո Սիրադեղյան

Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական:  

Читать далее

Անիվների տակ։ Աղասի Այվազյան 

Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ

Բարի մարդը կարծում է, թե ամբողջ շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջը, մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է, և ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից: Քրեագետների ասելով` գողականների մեջ մի տարատեսակ կա, որ իրենք անվանում են` «հոգով գողական»:

Читать далее

 Շարժասանդուղք։ Գուրգեն Խանջյան

Վերևում, շարժասանդուղքի վերջում, այնտեղ, ուր սանդուղքին խռնված մարդկանց գորշ, անկանոն շարքը բարակում-աներևութանում է, մեզ բոլորիս հրապուրող, մշտապես լարված գայթակղության մեջ պահող Վարդագույն Լուսապսակն է՝ սանդուղքի բնակիչների իղձերի ու ձգտումների գագաթնակետը։ Բոլորս ենք ճգնում հասնել նրան, թեև ընթացքն անչափ դժվարին է և օրըստօրե ավելի է դժվարանում։ Դա է պատճառը, որ հիմա առավել զգուշավոր եմ դարձել և ո՜չ միայն չեմ վազում աստիճաններով, այլև չեմ էլ քայլում. պարզապես կանգնած եմ։

Читать далее