Շարժասանդուղք։ Գուրգեն Խանջյան

Վերևում, շարժասանդուղքի վերջում, այնտեղ, ուր սանդուղքին խռնված մարդկանց գորշ, անկանոն շարքը բարակում-աներևութանում է, մեզ բոլորիս հրապուրող, մշտապես լարված գայթակղության մեջ պահող Վարդագույն Լուսապսակն է՝ սանդուղքի բնակիչների իղձերի ու ձգտումների գագաթնակետը։ Բոլորս ենք ճգնում հասնել նրան, թեև ընթացքն անչափ դժվարին է և օրըստօրե ավելի է դժվարանում։ Դա է պատճառը, որ հիմա առավել զգուշավոր եմ դարձել և ո՜չ միայն չեմ վազում աստիճաններով, այլև չեմ էլ քայլում. պարզապես կանգնած եմ։

Читать далее