Ադադա: Գրիգ

Ձայները գոռում են, ձայները լռում, ձայները տանում են սատանաների հետ պարելու, Աստծո առաջ` աբսուրդի…

Չեմ կարողանում որոշել` աչքերս բաց են, թե չէ, մութ է, փորձում եմ շարժել վերջույթներս, թմրած են, ծակծկում են: «Որտե՞ղ եմ». ասես փակ տարածության մեջ լինեմ:
«Գուցե սենյակո՞ւմ եմ». շոշափում եմ հատակը, կարծես հողի վրա եմ. «այս որտե՞ղ եմ»:
– Ծխե՞ս,- լսվում է ինչ-որ ձայն:
– Ո՞վ է,- ինքնաբերաբար հարցնում եմ:

Читать далее