
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆ
Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։Ես ըլլայի այդ բարեգործին տեղը 700-ի փոխարեն 7000 կնվիրեի` հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է։ Անհնարին է նախ անոր համար, որ ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չի ըսած, թե ո՞ր ազգային։ Իրավ է, մեկ բառով հայ ազգ կկոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր։ 700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ես գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի։ Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ… անհաջող։
Читать далее