Ոչ ոքի չունեցող մարդու տունը: Օրհան Փամուք

Սա ոչ ոքի չունեցող մարդու տունն է։ Այն գտնվում է բլրի գագաթին՝ երկար ու ոլորապտույտ ճանապարհի վերջնամասում։ Ճանապարհը՝ տեղ-տեղ կրաքարի սպիտակ, տեղ-տեղ էլ՝ խոտի կանաչ, հասնելով գագաթին, նեղանում է։ Այստեղ կանգ ենք առնում՝ շունչ քաշելու և քամուց զովանալու համար։ Եթե մի փոքր հեռու քայլես, կհասնես մի կետի, որտեղից հանկարծ կարող ես տեսնել բլրի մյուս կողմը. քամին դադարում է, և դու՝ դեմքով դեպի հարավ, գտնվում ես շոգ ու արևոտ մի վայրում։ Ճանապարհի այս հատվածն այնքան հեռու է, որ մրջյուններն իրենց բներն այստեղ են կառուցում. անհնար է ճանապարհը զանազանել բաց դաշտից։

Читать далее