Երջանկության և դժբախտության մասին։ Սուրբ Հովհան Ոսկեբերան

Շատ մարդիկ կարծում են, որ երբ իրենք հարստանում են, երբ հասել են փառքի, երբ իրենց գործերը հաջող ընթացք ունեն, երբ հաղթում են իրենց թշնամիներին, այնժամ Աստված իրենց հիշում է։ Դա այն պատճառով է, որ նրանք չգիտեն, թե Աստված երբ է իրենց մոռացության մատնում: Չիմանալով Աստծո հիշելու բնույթը` նրանք չեն իմանում Նրա մոռանալու բնույթը:

 Աստծո` մեր մասին հիշելը որևէ այլ բանից չի գալիս, քան առաքինության մեջ վարժվելու ջանադիր վարքից, իսկ մեզ մոռացության մատնելը որևէ այլ բանից չի գալիս, քան մեղքի մեջ հայտնվելուց:

Читать далее