Դիմանկարը:Իլարիոն ԱլֆեևԴիմանկարը:

1965 թվականի ապրիլի տասներեքին Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Վանո Իոսելիանին, բարձր սանդուղքի վրա կանգնած, յուղաներկով վերջին շտրիխներն էր կատարում Լենինի ութմետրանոց դիմանկարի վրա։ Մի քանի ժամ անց դիմանկարը պետք է տեղադրեին Նախարարների խորհրդի շենքի ֆասադին։

Читать далее

Գրաֆիտի: Խուլիո Կորտասար

Այդպես հաճախ է ամեն ինչ սկսվում եւ ավարտվում հենց ինչպես խաղ, պատկերացնում եմ, թե քեզ համար որքան հաճելի էր քո նկարի կողքին մեկ ուրիշը տեսնելը, դու դա պատահականություն ես համարել կամ որեւէ մեկի կատակը եւ միայն երկրորդ անգամ ես հասկացել, որ դա հենց այնպես չի արված, եւ այդ ժամանակ նոր նկարը զննել ես ինչպես հարկն է եւ քիչ անց վերադարձել ես, որպեսզի վերստին զննես` սովորական կանխազգացումով որսալով այն պահը, երբ փողոցում ոչ ոք չի լինում, իսկ անկյունում՝ ոչ մի պարեկային ավտոմեքենա, հենց այդ ժամանակ էլ առերեւույթ անտարբեր մոտեցար, բայց աչքերդ չչռեցիր այդ գրաֆիտիի վրա, այլ դիմացի մայթից հայացքդ առիշեղ սահեցրիր, ասես հետաքրքրված հարեւան ցուցափեղկով, եւ անմիջապես հեռացար: 

Читать далее

Իլարիոն Ալֆեև։ Մահվան դատապարտյալի վերջին օրը

Նվիրվում է 1937 թվականի նոյեմբերի 19-ին Բուտովյան բանտում գնդակահարված սուրբ նահատակ Կոնստանտին Լյուբոմուդրովի հիշատակին

Դեռ որքա՞ն էր մնացել ապրելու։ Մի քանի օ՞ր։ Մե՞կ օր։ Մի քանի ժա՞մ։ Ստորգետնյա, մեկ հոգու համար նախատեսված բանտախցում նստած՝ նա կորցրել էր ժամերի հաշիվը։ Վերջին երեք օրերն ամենից տառապալիցն էին։

Читать далее

Գեղադիտակ: Ռեյ Բրեդբերի

Կործանիչ հարվածը պահածո բացելու դանակի նման ճեղքեց հրթիռի իրանը, և մեկ դյուժին արծաթավուն, գալարվող ձկնիկների պես մարդիկ դուրս թափվեցին տարածության մեջ: Պայթյունը նրանց շպրտեց խավարի ծովը, իսկ հրթիռը փոշիանալով, երկնաքարային պարսպով նետվեց դեպի անհայտությունը։
— Բերքլի՜, Բերքլի՜, դու որտե՞ղ ես։

Читать далее

Գիշերային հանդիպում։ Ռեյ Բրեդբերի

Կապույտ լեռներին չհասած, ճանապարհին Թոմաս Գոմեսը կանգ առավ բենզինի մենավոր լցակայանի մոտ։

― Մենակությունից չե՞ս նեղվում, հայրիկ,– հարցրեց Թոմասը։

Ծերուկը փալասով մաքրեց փոքրիկ բեռնատարի հողմնապակին։

Читать далее

Մահն ու աղջիկը: Ռեյ Բրեդբերի

Հեռու հեռվում, անտառներից ու լեռներից այն կողմ ապրում էր մի պառավ։ Իննսուն տարի ապրում էր փակված ու չէր բացում դուռը ոչ քամու, ոչ անձրևի, ոչ գող ճնճղուկների և ոչ էլ բոկոտն տղաների առաջ։ Հենց որ մեկը դիպչում էր պատուհանների փակ փեղկերին, նա իսկույն գոռում էր.

— Հեռացի՛ր այստեղից, Մահ։

— Ես Մահը չեմ,— ասում էին նրան։

Իսկ նա պատասխանում էր.

— Մահ, ես ճանաչում եմ քեզ, դու այսօր զուգվել ես աղջկա պես։ Բայց քո պեպենների տակ ես տեսնում եմ ոսկորներդ։

Կամ էլ մի ուրիշն էր ծեծում դուռը։

Читать далее

Մանրապատումներ։ Լեռ Կամսար

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆ

Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։Ես ըլլայի այդ բարեգործին տեղը 700-ի փոխարեն 7000 կնվիրեի` հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է։ Անհնարին է նախ անոր համար, որ ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չի ըսած, թե ո՞ր ազգային։ Իրավ է, մեկ բառով հայ ազգ կկոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր։ 700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ես գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի։ Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ… անհաջող։

Читать далее

Անառակ որդու վերադարձը։ Անդրե Ժիդ

Արթուր Ֆոնտենին

Իմ հոգու խնդության համար, ինչպես հին եռապատկերներում, ես այստեղ պատկերել եմ առակը, որ Տեր մեր Հիսուս Քրիստոսը մեզ զրուցեց: Անորոշ ու շփոթ վիճակում թողնելով ինձ ոգևորող կրկնակի ներշնչանքը՝ ես ոչ մի աստծո, ոչ էլ իմ հաղթանակն եմ ուզում ապացուցել իմ նկատմամբ: Սակայն եթե ընթերցողն ինձանից բարեպաշտություն պահանջի, զուր չի որոնի այս պատկերի մեջ, որտեղ որպես նվիրատու կտավի անկյունում ծունկի եկած, հիշեցնում եմ անառակ որդուն՝ նրա պես ժպտադեմ, դեմքս արցունքով ողողված:

Անառակ որդին

Երբ երկար բացակայությունից հետո, անուրջներից խոնջացած, ինքն իրենից հուսախաբ՝ անառակ որդին կամովին ընտրած զրկանքների մեջ մտաբերում է հոր դեմքը, ընդարձակ սենյակը, որտեղ իր սնարին հակվում էր մայրը, ջրառատ, բայց չորս կողմից պարսպապատ պարտեզը, որտեղից միշտ երազել էր փախչել, տնտեսվար ավագ եղբորը, որին երբեք չէր սիրել, և որը սպասման մեջ դեռևս տնօրինում էր իր ունեցվածքի մի մասը, որ ինքը՝ անառակը, չէր կարողացել վատնել, սրտի խորքում խոստովանում է, թե երջանկություն չի գտել, ոչ էլ կարողացել է երկար ժամանակ ըմբոշխնել այն արբեցումը, որ որոնել է երջանկության փոխարեն: «Ա˜խ,- մտածում է նա,- եթե զայրացած հայրս, որ ինձ մեռած է կարծում, զանց առնի մեղքս ու հրճվի՝ տեսնելով ինձ, ա˜խ, եթե խոնարհաբար վերադառնամ նրա մոտ գլխահակ ու մազերիս մոխիր ցանած, եթե նրա առջև ծնկի չոքելով ասեմ. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ», ի՞նչ պիտի անեմ, եթե ձեռքը մեկնելով՝ ինձ բարձրացնի ու ասի. «Տուն մտիր, որդիս…»: Եվ որդին երկյուղածորեն ճանապարհ է ընկնում:

Читать далее

Հրաչյա Սարիբեկյան

Օր՝ ապրիլի 26

Ժամը՝ 14:00

Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն

Նպատակ՝ Ծանոթություն հայ ժամանակակից գրողների հետ։

Հյուրը՝ Հրաչյա Սարիբեկյան

Մասնակիցներ՝ Գրական ակումբի անդամներ, սովորողներ, գրականության սիրահարներ։

Համակարգող՝ Ազնիվ Մանուկյան

Կույրինը կույրին

Արժանացել է Նարցիս հանդեսի 2010 մրցանակին

Ինձ չհաջողվեց խույս տալ գերեզմանոցում ձեռնափայտով խարխափող ծերունու կուրությունից. անհասկանալի մնաց` ինչպե՞ս հաջողվեց նրան որսալ իմ խուսափող ներկայությունը, երբ մեր ստվերներն անգամ չէին հպվել իրար:Միջօրեի արևն ուղիղ երկնքի մեջտեղում էր: Տապից քրտնած, արևահարված, հոգնած իջնում էի քաղաքային գերեզմանոցից, որ սփռված է բլուրների լանջին: Մորս շիրմի մոլախոտերը մաքրել, տուն էի վերադառնում:

Читать далее

Ծնունդ։ Ռուբեն Ֆիլյան

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Читать далее