Հեմինգուեյ: Վերլուծություններ

14494773_1316790775011355_2219011075457129554_n

Լուսինե Բուշ — Կատուն անձրևի տակ, Ծերունին կամրջի վրա

Գոհար Բաջյան — Կատուն անձրևի տակ,  Ծերունին կամրջի մոտ

Աղավնի Սահակյան՝ քոլեջի ուսանող — Կատուն անձրևի տակ

Ժաննա Հակոբյան — Мое прочтение рассказа Хемингуэя » Кошка под дождем»

Գոհար Գաբրիելյան — Կատուն անձրևի տակ

Իրակլի Սամսոնաձե․ մեր կողքին ապրող գրողը

irakli-smasonadze

Մարգարիտ Սարգսյան

Գրականությունը բառ ասվածի հզոր զենքն է։ Հետաքրքիրն այն է, որ ժամանակի հետ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ լավ գրականությունը պարզ գրականությունն է՝ առանց սիրուն բառերի, զարդերի։ Դժվար գայթակղություն է։ Բոլորն են ուզում խելացի երևալ՝ բարդ բառեր, սուր համեմատություններ, նորաձև ոճ, առաջինը լինելու գայթակղություն, չասվածն ասելու մղում։ Գրական լավ տեքսը հենց այս ամենից դուրս է ստեղծվում, եթե հաղթահարվեց այս ամենը, տեքստը շահում է, ոչ՝ դառնում հերթական անցողիկը։ Չկան նոր թեմաներ․ բոլորթեմաների մասին խոսվել, ասվել է՝ սեր, մահ, պատերազմ, հայրենասիրություն․․․Խնդիրն ինչպես ասվելու մեջ է։Հմտությունն այն է, որ օգտագործած բառերդ հասնեն մարդուն՝ հասնեն ու փոխեն, հուզեն, շարժեն, մղեն, ինտելեկտակիր լինեն։

Читать далее

Շնորհավոր ծնունդդ, Վիլյամ Սարոյան

saroyan62

Մարիետ Սիմոնյան

Պայծառ ծնունդդ շնորհավոր, Ուսուցիչ:

Աշխարհայացքիս ձևավորման վրա ոչ մի գրող այնքան ազդեցություն չի ունեցել, որքան Սարոյանը: Եթե ստիպված լինեի ընդամենը մեկ գրողի ընթերցողը լինել,  հաստատ Վիլյամ Սարոյանին կընտրեի: Նրա հայացքը աշխարհին, մարդկային հարաբերություններին, երևույթներին, շշմելու է: Էքզյուպերին կասեր.«Սրտին էլ է ջուր պետք»:

Читать далее

Անասնաֆերմա: Ջորջ Օլվեր

18078192

Անասնաֆերմա: Ջորջ Օլվեր

Ստեղծագործությունը կարդացեք այստեղ:

Դիտարկումները՝ Մարիետ Սիմոնյանի

Երբ գեղարվեստական ստեղծագործությունն սկսվում և ավարտվում է ստեղծագործության գաղափարի քննարկում-վերլուծումով, ուզում եմ ասել` դե լավ էլի, բա եղա՞վ…. Եթե գործի  արժանիքը միայն ասելիքն է, դե մի քանի նախադասությամբ կասվեր, կվերջացվեր,  դրա համար վեպ ու վիպա՞կ պիտի գրվեր: Բա գեղարվեստական ստեղծագործության արժեքը միայն էդ գաղափա՞րն է: Բա ինչո՞վ է ինքը գեղարվեստական: Չեմ ասում, որ չկան փոքրածավալ գրական ստեղծագործություններ`առակներ, հոքուներ, թանկաներ ու էլի բաներ, բայց նրանք էլ գեղարվեստականությունն ապահովելու իրենց կերպն ունեն: Գիտեմ, որ էլի հավերժական թեմայի մասին եմ խոսում` ձև՞, թե՞ բովանդակություն: Հ. Թումանյանը կասեր` էդ ի՞նչ նոր բովանդակություն պիտի բերեք, որ Աստվածաշնչում արտահայտված չէ:  Իսկ գեղարվեստական գրականությունը խոսքի արվեստ է, բառի ուժ, պատկերի ազդեցություն, մտքի խաղ: Ստեղծագործության լեզուն, ոճը, պատկերավորման միջոցները, կերպարներն ու դրանց զարգացումը, գաղափարի արտահայտմանն ուղղված միջոցների գործածությունը,  գործի ուժեղ և թույլ կողմերի քննարկումը ու էլի շատ բաներ պակաս կարևոր ու հետաքրքիր չեն, քան գաղափարի քննարկումը:

Читать далее