Նվաճողը: Կնուտ Համսուն

knut-hamsun-3Երիտասարդ մարդկանց մի խումբ թիավարում էր դեպի կղզին։ Հաղթանդամ ու ջահել պարոններից մեկը նավակի մեջ ոտքի կանգնեց ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Տիկնայք ուշադիր լսում էին։ Սակայն նրանցից ամենաերիտասարդի՝ լուսե ծամերով ու խոսուն դիմագծերով կենսուրախ մի կին, աչքունքով հետևում էր թիավար պատանուն և մյուսների թիկունքից ժպտում նրան։ Նկատելով՝ պարոնն սկսեց ավելի բարձրաձայն արտասանել, իսկ դեմքը շառագունեց։ Մեկ էլ հանկարծակի լռեց, ապա շրջվելով դեպի անուշադիր գեղեցկուհին` ասաց.

— Դուք իրավացի եք, իմ բանաստեղծությունները լավը չեն։ Բայց ես կարող եմ մի բան պատմել, որ, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի։ Երբ ափ հասնենք, կպատմեմ։ Читать далее

Реклама

Գնդապետն ասում է՝ սիրում եմ: Սերգեյ Դովլաթով

14171936_2107890132768656_1865087953_n— Մեր աշխարհն անհեթեթ է,— ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին տնեցիք են իր։

Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում։

Ի պատասխան լսում եմ.

— Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։

— Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։

Այս խոսակցությունը շարունակվում է արդեն քսան տարի։ Համարյա քսան տարի… Читать далее

Մտածումի շիթեր: Վահան Թոթովենց

downloadԵրբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։ Читать далее

Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

Dino_buzzati-300x398Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով: Читать далее

Առնետները: Դինո Բուցատի

12

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ: Читать далее

Մի հայտարարված սպանության խրոնիկա: Գարսիա Մարկես

garciamarquezԱյն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը: Երազում նա թզենիների անտառում էր, մեղմ անձրև էր մաղում, մի պահ նա իրեն երջանիկ զգաց, բայց արթնացավ ամբողջովին թռչունների ծերտում կորած: «Երազում միշտ ծառեր էր տեսնում, — 27 տարի անց վերհիշելով անիծյալ երկուշաբթվա մանրամասնությունները, ասաց ինձ նրա մայրը` Պլասիդա Լիներոն: — Անցյալ շաբաթ երազ էր տեսել, իբր թռչում է նրբաթիթեղից պատրաստված ինքնաթիռում` առանց արգելքի հանդիպելու, թռչում է նշենիների միջով», ասաց նա ինձ: Սակայն, անոթի փորով պատմած երազները ճիշտ գուշակողի բարի համբավը վայելելով, նա որդու այդ երազների միջև չի նկատում ոչ մի ճակատագրական կապ, ինչպես չէր նկատել առաջներում, երբ որդին արթնանալով առավոտյան, իր ծառազարդ երազներն էր պատմում նրան: Читать далее

Մարիամ և Մարթա: Կարել Չապեկ

Aleqsander-makedonaci

Եվ մինչ նրանք գնում էին, ինքը մտավ մի մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։

Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց տիրոջ ոտքերի առաջ և  լսում էր նրա խոսքերը։

Իսկ Մարթան, որ զբաղված էր տան գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տեր,քեզ փույթ չէ՞, որ  քույրս ինձ մենակ է թողել տան գործերի մեջ. այժմ ասա դրան, որ օգնի ինձ։»

Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում, և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից չպիտի վերցվի»։

(«Ավետարան ըստ Ղուկասի, Ժ, 38-42)

Читать далее