Կայարան անհայտում: Հայնրիխ Բյոլ

Im-tank-votqy

Նոբելյան մրցանակակիր՝ «ստեղծագործությունների համար, որոնցում համակցված են իր ժամանակի լայն ըմբռնումն ու կերպարաստեղծման բարձր արվեստը, և որը նպաստել է գերմանական գրականության վերածնմանը»:

Երբ արթնացա, թվաց, թե անհայտության մեջ եմ։ Թվում էր, թե լողում եմ խավարում, կարծես, ալարկոտ օրորվող, բայց երբեք չհոսող ջրի մեջ։ Ինչպես դիակ, որին ալիքներն ամենախորքերից դուրս են շպրտել ջրի երես։ Ու գնում էի մեղմ օրորվելով և չէի կարողանում գոնե մի հենարան գտնել այդ անլույս խավարում։ Ես չէի զգում ոչ ոտքերս, ոչ ձեռքերս, ասես, սեփականս չէին։ Լսողություն, տեսողություն, հոտառություն… դրանք էլ, կարծես անջատած լինեին։ Ոչինչ չէր երևում, չէր լսվում, ոչ մի հոտ անգամ չէր ուզում ինձ օգնել, միայն ծոծրակիս բարձի մեղմ հպումն էր պահպանում կապն իրականության հետ և զգում էի միայն գլուխս։ Մտքերս չափազանց պայծառ էին, չհաշված, որ փոքր- ինչ խամրում էին այն գլխացավից, որը սովորաբար ունենում ես, երբ հարամ է լինում քունդ։ Читать далее

Իրակլի Սամսոնաձե: Ականջաբարձ (վերլուծություն)

579840_459149530774946_2048963139_n

Վերլուծությունը՝ Նունե Մովսիսյանի

Իրակլի Սամսոնաձե: Կասկածից վեր է, որ գործ ունենք լուրջ գրողի հետ:

Այն, որ մեր հարևան վրացիները ժամանակակից նման բարձրակարգ գիր ու գրականություն ունեն, չգիտեմ` ում ոնց, ինձ հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց:

Չեմ կարող չնշել նաև թարգմանչին` Անահիտ Բոստանջյանին, ում շնորհիվ վրացի գրողի գործը հաստատապես շահել է` հայ ընթերցողին ներկայանալով կենդանի ու փայլուն թարգմանությամբ: Ակնհայտ է, որ թարգմանիչը երկու լեզուներին էլ տիրապետել է խորքային մակարդակով: Читать далее

Ականջաբարձ: Իրակլի Սամսոնաձե

irakli-smasonadze

 

Հատվածներ վեպից

Ես հավատում եմ, որ իմ երկրի նախագահը պատերազմում պարտություն կրած երկրի նախագահ է: Որ նա երեսպաշտություն է անում պատերազմում հաղթանակած երկրի դեմ: Այո՛: Քանզի ուժը նշանակում է բարձրություն: Ուժն ամեն ինչ է: «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածք կա: Այո՛: Քանզի այն, ինչ զիջեց զենքի առաջ, այժմ վերադարձնել է ջանում միայն երեսպաշտությամբ: Այո՛: Այդպես է: Ես հասկանում եմ: Բայց Էնվերն ու Վախոն չեն հասկանում: Էնվերն ինձ խնդրում է, որ իրեն տանեմ մորս մոտ, որովհետև կարոտ է մայրական ջերմության: Վախոն ասում է, որ անջատեմ հեռուստացուցը: Մինչ կանջատեմ հեռուստացույցը, ձեռքս պարզում եմ առաջ՝ նախագահին՝ բա՛րև, բատոնո՛ նախագահ, բա՛րև: Երկրիս նախագահը բարևում է ինձ: Читать далее