Միրհավը: Ակսել Բակունց

timthumbԱշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։ Читать далее

Реклама

Հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ

download (1)Կենսագրական տվյալներ

Կենսագրություն

Իմ գրադարանը

Չակերտներ

Օրվա դիտարկում

Ռոլանդ Շառոյան-65

Բառերը՝ վրնջացող ձիեր

Բաց նամակ Ռոլանդ Շառոյանին…

«Սուրբ հայր Հովհաննեսի վախճանը»

Մեր կայնքի ստուգողականն է հեռանում — հարցազրույց

«Անսանձ գրաքանդակներ» գրքից

Պետք է շուտ մեռնեմ, որ ինձ հիշեն

«Սովորաբար գրողները ինչ խոսում են, այդ չեն գրում

..Արմենիկոսով՝ կենացդ՝ նվիրված Վանո Սիրադեղյանին

Որոշ ելույթներից և խոսքերից Երևանը կորցնելու վտանգ եմ զգում

Մեր մեջ ասած

«Ցուլը»

Շոգ ու խաղաղ կեսօր

Բանաստեղծություններ

«Անսանձ գրաքանդակներ» շարքից

Ակսել Բակունց

downloadՀովնաթան Մարչ (Երգիծական վիպակ)

Խոնարհ աղջիկը (Պատմվածք)

Սպիտակ ձի (Պատմվածք)

Մթնաձոր (Պատմվածքների շարք)

Սև ցելերի սերմնացանը (Պատմվածքների շարք)

Անձրևը (Պատմվածքների շարք)

Եղբայրության ընկուզենիները (Պատմվածք)

Կարմրաքար (Վեպ)

Իվան Բեյը (Պատմվածք)

Որդի որոտման (Վեպ)

Կյորես (Վիպակ)

Րևան, Րևա՜ն… (Պատմվածք)

Մայրը (Պատմվածք)

Խաչատուր Աբովյան (Վեպ)

Շահրիզադե: Հարուկի Մուրակամի

4789

Հարուկի Մուրակամիի ամենավերջին պատմվածքներից է«Շահրիզադե»-ն: Էրոտիկ պատմվածքն առաջին անգամ տպագրվել է The New Yorker ամսագրում 2014 թվականի հոկտեմբերի 13-ին: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

Ամեն անգամ՝ սեքսով զբաղվելուց հետո, «Հազար ու մեկ գիշերվա» Շահրիզադե թագուհու նման նա Հաբարային մի տարօրինակ և գրավիչ պատմություն էր պատմում: Թեև Հաբարան, ի տարբերություն թագավորի, հաջորդ առավոտ նրա գլուխը կտրելու մտադրություն չուներ: (Ինչևէ, Հաբարան երբեք նրա մոտ չէր մնում մինչև առավոտ): Նա պատմում էր այդ պատմությունները, որովհետև պարզապես ուզում էր պատմել, որովհետև Հաբարան կարծում էր, որ սիրով զբաղվելուց հետո եկող անկենդան, ինտիմ պահերին նա հաճույք է ստանում անկողնում կծկված պառկելուց և զրուցելուց: Նաև հավանաբար այն պատճառով, որ ցանկանում էր մխիթարել Հաբարային, որը ստիպված էր ամեն օր տանը մնալ:

Այս պատճառով Հաբարան այս կնոջ անունը Շահրիզադե էր դրել: Նա երբեք նրան այդ անունով չէր դիմում, սակայն իր օրագրում այդպես էր նրան կոչում: Читать далее

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, ավետիս…

img_5440Հրավեր

Հունվարի 5, ժամը 16.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Հյուսիսային դպրոց

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:  (Մովսես Խորենացի: Սուրբ Ծննդյան շարական)

Հրավիրում ենք բոլոր նրանց, ում համար Քրիստոսը՝ Որդին Աստծո, Ուսուցիչ է: Ում համար Քրիստոսի Ծնունդը Մե՜ծ Ավետիս է: Ովքեր ուզում են տոնել իրենց Ուսուցչի Ծնունդը միասին: Սիրով սպասում ենք Ձեզ:

Ծրագիրը տես այստեղ:
Սուրբծննդյան ընթերցումները՝ այստեղ:

Սուրբծննդյան ընթերցումներ

Դավթի սաղմոս24: Կարդում է Հռիփսիմե Գալստյանը:

Մի դատիք՝ զի մի դատիցիք (հատված Նոր Կտակարանից): Կարդում է Մարիետ Սիմոնյանը:

Տասներկուսի առաքելությունը: Կարդում է Աշոտ Բլեյանը:

Պողոս Առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին: Կարդում է Քնարիկ Ներսիսյանը:

Հատված Նոր Կտակարանից: Կարդում է Աշոտ Բլեյանը:

Դավթի սաղմոս 36: Կարդում է Մանե Գևորգյանը:

Հատված Նոր Կտակարանից: Երանիներ: Կարդում է Աշոտ Բլեյանը:
http://ashotbleyan.mskh.am/ktakaranic/
Հատված Նոր Կտակարանից: Կարդում է Սոնա Փափազյանը:

Афанасий Фет, Рождественские стихи: Կարդում է Լուսինե Բուշը:

Մեղեդի ծննդի, Գիրգոր Նարեկացի: Կարդում է Քնարիկ Ներսիսյանը:

Գրիգոր Նարեկացի: «Մատյան ողբերգության»: Հատված: Կարդում է Մարիետ Սիմոնյանը:

Սաղմոս Դավթի: Իրական ճշմարտությունը: Կարդում է Կարինե Մամիկոնյանը:

 

 

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, ավետիս…

img_5440Սուրբ Ծննդյան օրվա կազմակերպման նախագիծ

Ծրագրում

  • Նախածննդյան շրջանում՝ մինչև հունվարի 5-ը, mskh.am-ում, ուսումնական բլոգներում հրապարակվում են հոգևոր մեդիա-ընթերցումներ, էլեկտրոնային բացիկներ,  Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստության ընտանեկան պատումներ  —  (պատասխանատու՝  Գրական ակումբ, դասավանդողներ, սովորողներ)

Հունվարի 5. ժամը 16.00-21.00: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Հյուսիսային դպրոց

  • Հոգևոր ընթերցումներ՝ հատվածներ Նոր Կտակարանից, սաղմոսներից, հատվածներ Սուրբ Պատարագից, այլ  — գրական ակումբ և ընկերներ
  • Սուրբ Ծննդյան ավետիսներ, մաղթանքներ
  • Հոգևոր երգեր`«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
  • Հոգևոր երգեր՝ «Խազիկներ» պատանեկան երգչախումբ
  • Ազգային պարեգեր
  • Զատկական սեղան, հյուրասիրություն

17.00-19.30 — Սուրբ Ծննդյան պատարագ 

Միածին Որդուն աղոթք

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:  Читать далее