Երկօրյա ճամփորդություն դեպի թումանյանական Լոռի

Գրական ակումբով երկօրյա ճամփորդությամբ եղանք Թումանյանի Լոռի աշխարհում։ Ճամփորդության նպատակը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն էր և սերը հայրենիքի, ճամփորդելու և պոեզիայի նկատմամբ։ 

Երկօրյա ճամփորդության առաջին օրը՝ փետրվարի 18-ն անցկացրինք ճանաչելով և բացահայտելով հայրենի երկիրը՝ Արդվին,Օձունը, Հոռոմայրը։ Երեք տարբերվող , բայց միաժամանակ վեհությամբ նման եկեղեցական համալիրներ։ Անշտապ, օրը վայելելով  երեկոյան կողմ հասանք Ալավերդի, որտեղ անցկացրինք գիշերը։ 

Читать далее

Սիրադեղյանի Կոթիում

Տավուշը տարվա այս եղանակին ջերմացնում է աշնան արևի վերջին շողերով։ Ուսուցիչների խմբով՝ «Գրական ակնումբի» և «Սեբաստացի» ուսուցչական երգչախմբի անդամներով երկու օր անցկացրինք այդ արևի տակ։ Առիթը կրթահամալիրում անցկացվող «Սիրադեղյանական օրերի» շրջանակում կազմակերպված հարգանքի տուրքն էր դեպի Կոթի՝ Սիրադեղյանի ծննդավայրը։

Կոթին սահմանապահ է, միաժամանակ հպարտ ու ինքնավստակ։ Մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ սահմանն է, բայց կոթեցին՝ ժպիտը դեմքին, շարունակում է բնականոն կյանքը՝ ապագայի նկատմամբ մեծ հույսով։ Մեզ դիմավորեցին մեծ սիրով ու շնորհակալությամբ։ Կոթիում լավ են ճանաչում Վանո Սիրադեղյանին, նրա անցած ուղին ու ժառանգությունը։ Դպրոցում սովորողները ճանաչում են նրան, թե՛ որպես քազաքական-հասարակական գործչի, թե՛ որպես գրողի, մարդու։ Երկար զրուցեցինք նրա մասին եղբոր, համագյուղացիների հետ։ Վանոյի ծննդյան նախօրյակը վերածվեց իսկական տոնի, այն գիտակցմամբ, որ մենք ունեցել ենք Վանո երևույթ։

Վերադարձին եղանք Մակարավանքում՝ հինալու աշնանային բնապատկերի հետ միաձուլված այդ ճարտարապետական գլուխգործոցով։

Անուշ Ներսիսյան

Վայելքի Գյումրի։ Հանդիպում Ռոզա Հովհաննիսյանի հետ

Նախագիծը տես այստեղ։

Պատումներ

Հասմիկ Թոփչյան — Հանդիպում  գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում

Մարինե Ամիրջանյան Մի օր արհեստի ու արվեստի քաղաք Գյումրիում

Հանդիպում Ռոզա Հովհաննիսյանի հետ։ Ֆիլմը՝ Սյուզան Սարգսյանի

Գրական ակումը շարունակում է օրը Մարմաշենի եկեղեցում՝ հայրենագիտական ճամփորդությամբ։ Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի

 

 

Գյումրի-Վահրամաբերդ-Երերույք

28070539_1750345288338505_4739829716845596888_o

Ժամանակացույցը

8:00. Մեկնում Երևանից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
9:00-9:30. Կանգառ  Ապարանում
11:00 -15.00 —  Գյումրի, գրական ընթերցումներ, հանդիպումներ։ Թափառում
15:00-17:00.Վահրամաբերդ, Մարմաշենի եկեղեցի
19:00. Ժամանում  Երևան Читать далее

Արտագնա քննարկում Ոսկեհատում

05Նպատակը՝

«Բլեյան ցանցի» շրջանակում Գրական ակումբի արտագնա քննարկում Ոսկեհատի «Խրիմյան Հայրիկի» դպրոցի մանկավարժական հավաքանու հետ

Ընթացքը՝

9։00- Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

9.30. Մեկնում Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

10։00 — Հանդիպում Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի մանկավարժական հավաքանու հետ,

Читать далее

Վ.Սարոյանի «Գնացքները» մեզ հասցրին Հացավան

 

Դպրոցը փոքր էր, միհարկանի: Կանաչազուրկ տարածության մեջ կծկված գորշ շինություն էր՝ ձուլված խանձված խոտին: Սովորողների թիվը 37 է, ուսուցիչներինը`13: Տնօրինուհին`Սուսան Սահակյանը, առույգ, կենսախինդ, շեն բառուբանով կին էր, ում հանգամանքները 1992թ-ին մայրաքաղաքից Հացավան էին բերել: Եկել էր որպես տնօրեն, բնավորվել որպես բնակիչ: Եկել էր ու մնացել: Եվ հիմա արդեն մեծացած աղջիկը մեղադրում էր մորը. արդար չի համարում, որ մայրն իր երիտասարդությունը քաղաքի աղմուկում է անցկացրել, իրեն բերել այդ աշխարհից քշված, մեռելային լռության մեջ թաղված գյուղը: Բերել է, որ ինքն էս անկյունում ի՞նչ անի: Տիկին Սուսանի զրույցի թեման դպրոցն էր`իր հոգսերով, գյուղը, որ ջրի խնդիր ունի, դրա համար էլ կանաչ չունի, դեղին-խանձագույն է: Հետո այլ աղբյուրներից իմացա, որ Իշխան Զաքարյանն է հեքիաթի վիշապի նման նստել ջրի ակին, գյուղի հասանելիք ջրով ողողում է իր հեկտարները, գյուղին թողնելով դատարկ խողովակները`լցված բերվելիք ջրի դատարկ, օր օրի մեռնող հույսով: Читать далее