Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…»
Մի խումբ հարազատ կանայք

Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ: Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս: Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր:

Читать далее

Աբաս Սամանդարի:Աբուզար Հեդայաթի

Երբ Լեյլա խանումը վստահացավ, որ իր ամուսինը՝ Աբաս Սամանդարին, բնակություն է հաստատել Շվեդիայում, մեզ հավաքեց իրար շուրջ: Այդ երեկո իմացանք, որ մեզանից երկու հոգի պետք է մեկնի Շվեդիա՝ Լեյլա խանումի կողմից նրա ամուսնու հետ խոսելու, բայց այդ երկուսից և ոչ մեկը բան չգիտեր հանձնարարության մանրամասներից: Ոմանք այնպիսի տպավորություն ստացան, որ Լեյլա խանումն ինքն էլ չգիտեր, թե ի՛նչ խոսքեր պիտի ասվեն Սամանդարիին: Ոմանք էլ հարցնում էին. «Որո՞նք են Լեյլա խանումի առաջարկած տարբերակները, որ Սամանդարին դրանցից մեկնումեկն ընտրի, իսկ եթե դրանցից ոչ մեկն էլ չընդունի, ի՞նչ է լինելու»:

Читать далее

Ես ես եմ: Հրանտ Մաթևոսյան

..Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:

Читать далее

Սպիտակ թղթի առջև: Հրանտ Մաթևոսյան

Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո՝ տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։ Ատոմային ռումբերի թիվը աշխարհում շատ է ատոմային ռումբի «արժան» քաղաքների թվից։ Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը, դրանք մի ամբողջ երջանկություն են։ Ռազմական փոստի դարեհյան հեծյալը քշած գնում էր երեք օր, երեք օրվա մեջ հանդիպում էր մի մարդու, գլխարկը հանում էր և բարևում սրտի խորքերից, բարո՛վ տեսանք։ Դիլան դայի մարդը ապրեց յոթանասուն թե հարյուր տարի, հիշողության արևոտ հովիտներում կար մի Սոնա, մի անակնկալ նվիրումն, որ հուշերի տափարակում հառնում էր վիթխարի, անհամեմատելի, ցանկալի՝ որպես անապատի աղբյուր։

Читать далее

Մոժդե՞, թե՞ ազատություն։ Աբուզար Հեդայաթի 

Այս երեք տարվա ընթացքին, ինչ ապրում եմ Մոժդեի հետ, թեկուզ մի անգամ թթու խոսք չեմ ասել նրան: Նրա համար կարևորություն ունեցող օրերից և ոչ մեկը չեմ մոռացել, այդ օրերից ամեն մեկը նշում եմ որևէ մտերմիկ ու պարզ հանդիսությամբ: Ամեն անգամ կինո կամ թատրոն դիտելու կամ էլ ինչ-որ բան գնելու համար հարցնում եմ իր կարծիքը: Երբեք ոչ մեկին չեմ հրավիրում մեր տուն՝ առանց նախապես իր հետ դասավորելու, իսկ ճամփորդությունները միայնակ չեմ ծրագրում: Նույնիսկ մի անգամ էլ չի պատահել, որ ասեմ, թե ինչ ճաշ եփի. ի’նչ էլ պատրաստի, ուտում եմ ախորժակով, թեկուզ բերանիս համ չտա: Երբ էլ հարցնում է՝ ի՞նչ եփեմ, պատասխանում եմ՝ մի բան, որ հեշտ լինի:

Читать далее

Հարցազրույց Էլիֆ Շաֆաքի հետ

Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է, որի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է։ Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով։ Վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև։ Վեպը 2022թ. թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Ներկայացնում ենք «Goodreads» գրական կայքի հարցազրույցը հեղինակի հետ։

Читать далее

Մոտեցեք ճիշտ դռներին եւ բացեք դրանք։ Շառլ Ազնավուր

2017 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլյան պալատի բեմում հանդես գալու նախօրեին մաէստրոն Մեդիամաքսի փարիզյան թղթակցին պատմել է իր արմատների, համաշխարհային ճանաչման գաղտնիքների եւ հայ արտիստների մասին։

— Մաեստրո, արտիստները հաճախ ճանաչված են լինում միայն իրենց երկրում։ Սա, իհարկե, Ձեր տարբերակը չէ։ Ո՞ րն է բոլոր ազգերի կողմից սիրված լինելու Ձեր գաղտնիքը։

— Ես միշտ ձգտել եւ ձգտում եմ դեպի իմ հանդիսատեսը, լեզուներ եմ սովորում, փնտրում եմ թարգմանիչներ։ Ես կարծում եմ, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է իր լեզվով խոսի։ Սա է պատճառը, որ ես 7 լեզվով եմ երգում եւ փորձում եմ բեմից հանդիսատեսի լեզվով խոսել։ Այս տարի ես սկսել եմ ճապոներեն սովորել։

Читать далее

Հարցազրուց Շառլ Ազնավուրի հետ

Այս ցնցող հարցազրույցում երգիչը կոտրում է բոլոր տաբուները, այդ թվում եւ «ցեղասպանություն» եզրույթի շուրջ բառերի պատերազմը, որը կարող էր սառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կարող էր վնասելՀայաստանի շահերին: Արտահայտված ցնցող խոսքերը մեկ անգամ ևս ընդգծում են այն, ինչ նա արդեն ասել էր «Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ: Բայց նաեւ մի ձող է` պարզված թուրքական իշխանություններին: Կգտնվի՞ մեկը, ով կբռնի այդ ձողը:

«Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ հաղորդավար Միշել Դրյուկերի` ցեղասպանության մասին հարցին Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Դա խանգարող բառ է, այն նաև ինձ է խանգարում, այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, եւ թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»: Լրագրողի այն նկատառմանը, թե «1.5 մլն-ը պատկառելի թիվ է փոքրիկ երկրի համար», Ազնավուրը պատասխանել է. «2 թե 1.5 մլն, նույնն է: Երբ սպանում են 2 երեխա կամ 1.5 մլն հայ կամ 6 մլն հրեա, նույնն է: Սպանել են, ցանկացել են սպանել, դա է կարեւոր»:

Читать далее

Զրույց Խորեն Աբրահամյանի հետ։ Որտեղ կռիվ կա, մտավորականն այնտեղ պիտի լինի

-Պարոն Աբրահամյան, օրերս պաշտոնական Բաքուն նորից սկսեց հոխորտալ, Արցախը վերազավթելու սպառնալիքներ տեղաց։ Մեզ, թերեւս նաեւ սեփական ժողովրդին հիշեցրեց, թե որքան փխրուն է այսօրվա խաղաղությունը։

– Ոչ մի պատերազմ բարեկեցություն ու հարստություն չի բերում ժողովրդին։ Անգամ պատերազմում հաղթած երկիրը տարիներ շարունակ տնքում է վշտի, զրկանքների, թշվառության բեռի տակ։ Պատերազմից հետո դեռ երկար տարիներ կրում է պատերազմի լուծը։ Պատերազմ են սկսում իշխանավորները, պատերազմում զոհվում, հաշմվում, հերոսանում են հասարակ մարդիկ։ Պատերազմը քանդում է մարդկային հոգու կառույցը, ավերում է, մարդուն դարձնում մարդասպան։ Սակայն, այդ ամենով հանդերձ, արդարացի ու հաղթանակած կռիվը ունի մի կարեւոր առավելություն՝ կարող է մաքրել բարոյական դաշտը, արմատավորել բարձր, անանձնական գաղափարներ, դառնալ հոգեկան վերելքի խթան, համախմբել ազգի հոգեւոր ներուժը։

Читать далее