Մանկության հուշեր։ Ինգեր Էդելֆելդթ

UwOJH7LDA4idkqH_I_bZoLLYWGQԵս չափազանց շատ էի ուզում մի քանի դրամատիկ մանկության հուշ ունենալ: Դրամատիկ մանկություն ունեցած մարդը, առանց որևէ մեկի զարմանքը շարժելու, կարող է խենթ լինել: Դե դա իսկապես այնքան էլ տարօրինակ չէ, որ նա միջակ մեկն է, կասեն մարդիկ, հայրը, հայտնի է, մորֆինիստ էր, մայրն էլ՝ եթովպացի միանձնուհի, ինքն էլ իր առաջին երեք տարին անց է կացրել նավի վրա:
Երբեմն ես մտածում էի, որ անպայման պիտի տեղի ունեցած լիներ ինչ-որ մի բան, որ իր հետքն էր թողել իմ հոգում, չլսված, անհավանական մի բան, այնքան անհավանական, որ ամբողջ աշխարհը միտումնավոր մառախուղով էր պատվել, որ միայն թե ես չհիշեմ այդ անհավանական դեպքը: Կամ ինձ մի բան է պատահել մեկ ուրի՞շ կյանքում: Տեսնես կհիշե՞մ, եթե ինձ հիպնոսացնեն: Արդլյք սպանե՞լ եմ մեկին այն ուրիշ կյանքում կամ ավելի ահասարսուռ մի բան արել: Եվ կամ գուցե ի՞նձ են սպանել: Читать далее

Ամենաանսպառ ժանրը։ Վիլյամ Սարոյան

f563c879b923b5_563c879b9279b.thumbՊատմվածքն անվերջանալի բան է: Զարմանալի է, թե այդ անսահմանության ինչպիսի՜ փոքր մասնիկ է հաջողվել մինչև հիմա ցույց տալ գրողներին ընդհանրապես, և ձևերից ինչքան քիչն է մատչելի մի գրողի` սա վերաբերում է նաև ինձ, վերաբերում է ավելի, քան մեկ ուրիշին:
Պատմվածքի բուն սյուժեի մեջ քիչ հնարավորություններ չեն թաքնված, իսկ մնացյալ ամեն ինչը, որը կազմում է պատմվածքը, հիրավի անսպառ է: Կյանքն անհատակ է, իսկ գրողի համար ամենաանհատակ ձևը պատմվածքն է: Քանի դեռ աշխարհում կան գրողներ, և քանի դեռ նրանք գրելու ցանկություն ունեն, պատմվածքն ազատ է ընտրել ցանկացած ձևը, իր համար վերցնել ցանկացած չափ, ցանկացած ոճ, անգամ ագատ է քարուքանդ անել թե առաջինը, թե երկրորդը, թե երրորդը: Читать далее