Սյուզի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

28618869_2284229365137190_3143212496503165783_oԱնկեղծանում եմ, նեղացրել էր ինձ թագավարակը, ես համաձայն չէի իր մեղքով առաջացած դրության հետ։ Իմ պարագայում, հեռու իմ տնից, իմ սիրելի Երևանից, Հայաստանից (տարբեր ուժեղագույն իմ սերերը, դրա համար չեմ գրում իրենցից ուղղակի մեկը), իմ ընկերներից, իմ շատ սիրելի աշխատանքից։ Այնքան նեղացած էի, որ անգամ, իմ շատ սիրելի գրական ակումբի նյութերը չէի կարդում, որոնք երբե՛ք չէր եղել, որ չկարդայի, բաց էի թողել, սիրտ չունեի կարդալու, բայց բոլորը չկարդացվածները իմ անձնական պահոցում խնամքով պահել էի՝ անպայման կարդալու պայմանով, որովհետև գիտեմ, որ ամեն մեկը մի գանձարան է բացելու իմ առջև ու չկարդացած, բաց թողնված նյութ չի եղել, այս 3 տարվա գրական ակումբի պատմության մեջ։ Եվ ահա, երեկ այդ օրն էր, կարդացի Լ. Լ. ի Աղե Արձանը, կարդում ու կարդում էի, անկուշտի պես, ամեն նախադասությունը ծամելով ու մարսելով, երկա՜ր, այնպիսի աննկարագրելի հանգստություն եկավ, խաղաղվեցի, երջանկացա, սիրեցի, լցվեցի, հարստացա, ներեցի թագավարակին։ Գնահատեցի, ահա ամենամեծ ու լուրջ ձեռքբերումս, չէ, չէի գնահատել մինչև այս պահը այսպես ուժեղ, դե, ո՞վ չգիտի, որ կարդալը լավ բան է, զուտ այդքանը, որ կարդալը այսքան մեծ, լայն հոգևոր թևեր է տալիս՝ խորությամբ հասկացա, դե գրական ակումբի նյութերը ջրի պես ինքնահոս եկել էին, հեշտ տրվել էին, ես էլ պարտաճանաչ լինելով, կարդացել էի մեկով շատ սավառնել, մեկով ոչ։ Բոլոր բաց թողնվածները մի շնչով կարդացի, շարունակեցի ապրել սիրով և հավատքով։ Շնորհակալ եմ, շշմելու սիրուն, տարբեր շերտերով մտածելու պատմություն։
Սիրով կիսվում եմ, կարդալ սիրող ընկերներիս հետ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s