Վանոն՝ որպես գրող, շշմելու է…

36274693_1053825664791767_1560363010206203904_n

Վանո Սիրադեղյանին ճանաչում էի որպես քաղաքական գործիչ, այն էլ՝ բացասական կերպարով, ու, չգիտեմ ինչու, ընկալում էի նաև որպես խրոխտ, հզոր և իսկական տղամարդու բոլոր չափանիշները գերազանց կրող մարդ։ Միևնույն ժամանակ մտածում եմ՝ այդ հզոր մարդուն ի՞նչը ստիպեց, որ անցնի ընդհատակ։ Ընդհատակում լինել և տեսնել երկրի վիճակը ու չկարողանալ ինչ-որ բան փոխել… Չեմ ուզում մտածել, որ անտարբեր է դարձել իր երկրի, ազգի, պետության հոգսերի, խնդիրների հանդեպ, քանզի անտարբերությունը … Ի՞նչ է անտարբերությունը, եթե ոչ հոգու ծանր հիվանդություն, հոգու կաթված, անժամանակ մահ:Զարմանալի է․․․ Լինել այդքան հզոր, բայց միևնույն ժամանակ այսքան նրբորեն զգալ, նկարագրել այն ամենը, ինչ գրում է Վանոն՝ որպես գրող, շշմելու է։ Մի քանի անգամ փորձեցի շարադրել մտքերս այս ամենի մասին, բայց նորից ջնջեցի գրածս։ Հետո զգացի, որ կոկորդումս կարծես մի բան կագնած էր արդեն երկու շաբաթ։ Ուզում էի արտահայտվել, բայց վախենում էի. նոր եմ սկսել ճանաչել, ու հանկարծ սխալ չլինի կարծիքս, չսխալվեմ ընկալմանս մեջ։
Շատ հեշտ էր ընթերցել Վանոյին, բայց….
Ա՜խ, այդ բայցերը…ընթերցել եմ երևի մի 20-25 անգամ, բայց լիարժեք չեմ յուրացրել, քանզի մտածելու տեղիք են տալիս յուրաքանչյուր արտահայտված միտք, բառ։ Ավարտից վերադառնում էի նորից սկզբին։ Ամեն անգամ ավելի պարզ ու ավելի հասուն էի ընկալում գրածները ։ Բայց, միևնույնն է. չեմ դադարում նորից վերընթերցել և նորովի բացահայտել գրված միտքը, նախադասությունը. ա՛յ, դա է ինձ գրավում։
Առաջին անգամ, որ ընթերցեցի, ոչինչ չընկալեցի, բայց զգում էի, որ շատ ասելիք ունի։
Գրական ակումբին լուռ լսում էի յուրաքանչյուրի միտքը, ասեմ ավելին՝ անգամ ձայնագրեցի, որ նորից ու նորից լսեմ և փորձեմ ընկալել Վանո Սիրադեղյանին որպես գրող։ Շատ ոգևորող էին տիկին Նունեի, տիկին Մարիետի մտքերը։ Ճերմակ մաքրությամբ, ապակյա փխրունությամբ և տղամարդու խիզախությամբ էին նկարագրում Վանոյին։
Այնպես որ, դեռ ընթերցում եմ ու դեռ կընթերցեմ այդքան իրարից տարբեր թռչող մտքերը, բայց բոլորը մի տեղ միաձուլող ու համախմբող Վանոն Սիրադեղյանի, չեմ վախենա ասել, հզոր ու կյանք տվող տողերը։
Շնորհակալ եմ զգացածիս և ապրումներիս համար, գրողին, այո՛, գրողին յուրովի բացահայտելու, բայց դեռ բացահայտման շնչով Վանո Սիրադեղյանին ընթերցելու, ճանաչելու ու հիանալու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s