Արջ֊Ջոննիի ականջները: Ջոն Սթայնբեք

John Steinbeck

Ջոն Սթայնբեքի նոբելյան ճառը

Լոմա գյուղն ընկած է ցածր ու բոլորաձև բլրակի վրա։ Գյուղից դեպի հյուսիս և արևելք բազմաթիվ մղոններով ձգվում է սև տղմուտը, բայց հարավում ճահիճը չորացված է։

Գյուղից դեպի հյուսիս ընկած ճահճուտի տերերը նախանձում էին սևահողի սեփականատերերին։ Նրանք միավորվել էին և ստեղծել մելիորացիայի ընկերություն։ Ես աշխատում էի այն ֆիրմայում, որը վարձվել էր ճահճի միջով ջրանցք փորելու համար։ Շուտով ստացանք լողացող հողափոր մեքենան, հավաքեցինք ու գործի գցեցինք, և նա սկսեց կրծել-բացել ապագա ջրանցքը։ Читать далее