Կախարդանքը ծախու բան չէ.Դորիս Լեսինգ

doris lessing
Նոբելյան մրցանակակիր՝ կենսագրությունը
Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին,  ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:
   Հետո, երբ Թեդիի մազերն առաջին անգամ կտրեցին, Գեդեոնը՝ խոհարարը, գետնից վերցրեց փափուկ ոսկե խոպոպները և ակնածանքով պահեց ձեռքում: Ապա ժպտաց փոքրիկ տղային և ասաց.
   — Ոսկեհեր փոքրիկ:

Читать далее