Երկնագույն շան աչքերը: Գարսիա Մարկես

garciamarquezԱկնդետ ինձ էր նայում։ Ոչ մի կերպ չէի հասկանում՝ որտե՞ղ եմ տեսել։ Խոնավ, տագնապած հայացքը փայլկտաց նավթալամպի ընդհատուն լույսի մեջ։ Հիշեցի, ամեն գիշեր երազում այս սենյակն ու այս լամպն եմ տեսնում եւ տագնապած հայացքով այս աղջկան։ Այո, այո, ամեն անգամ, երբ հատում եմ երազատեսության երերուն սահմանը՝ իրականության եւ քնի բաժանարար գիծը, հենց նրան եմ հանդիպում։ Գտա ծխախոտս ու փլվեցի աթոռի թիկնակին՝ հավասարակշռությունը պահելով միայն հետեւի ոտքերիս վրա։ Տտիպ, թթվահամ ծուխը քուլա֊քուլա դեպի վեր էր օղակվում։ Լռում էինք։ Ես՝ աթոռին ճոճվելով, նա՝ նուրբ, ճերմակ մատները լամպի ապակու վրա տաքացնելով։ Կոպերին ստվեր էր խաղում։ Թվաց, թե պետք է ինչ֊որ բան ասեի, բախտապավեն արտաբերեցի․ «Երկնագույն շան աչքերը», տխուր արձագանքեց․ «Այո։ Այլեւս չենք մոռանա»։ Ապա դուրս եկավ լամպի լուսավորած շրջանակից ու կրկնեց․ «Երկնագույն շան աչքերը։ Ամեն տեղ գրել եմ»։ Читать далее